Սեմինար՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև

«ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագրի»  4-րդ կետի շրջանակներում, ս.թ. ապրիլի 14-ից 16-ը Երևանում կայացել է «Քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելիս միջազգային համագործակցության ժամանակակից ձևերը և մեթոդները, հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև համագործակցությունը» թեմայով սեմինար:  

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները   ՌԴ գլխավոր դատախազության գործընկերների հետ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները:  

Լուսանկարը՝ genproc.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել