Ինչպիսի՞ իրավունքներ կարող է ունենալ անձը ուրիշի հողմասում իր կողմից կառուցվող շենքերի և շինությունների նկատմամբ». պարզաբանում է նոտարը

– Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք` քաղաքաշինական նորմերի և կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել` փոխանցել այլ անձի, օտարել, գրավ դնել: Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված շենքերը և շինությունները համարվում եմ հողամասի սեփականատիրոջ սեփականություն: Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով, չի կարող գերազանցել 99 տարին, իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի և այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, այնուհետևիրավունքը ենթակա է պետական գրանցման:

Կենտրոն տարածքի նոտար
Էլմիրա Դանիելյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել