Վիճաբանության հանգուցալուծումը. Վանիկը երկաթյա ձողով հարվածել է Գևորգին

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վանիկ Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. սեպտմեբերի 1-ին` ժամը 19:30-ի սահմաններում, գտնվելով Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 13/1 շենքի դիմաց` Գևորգ.-Ի կողմից իրեն դիտողություն անելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծակող-կտրող գործիքով` երկաթյա ձողով, մի քանի անգամ հարվածել է վերջինիս, դիտավորությամբ պատճառել նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Վերջինիս նկատամամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել