«Արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով էլեկտրաէներգիայի սակագնի նվազում կարող ենք ունենալ». Միքայել Մելքումյան

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ, Գազի և էլեկտրաէներգիայի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Գազի և էլեկտրաէներգիայի քննիչ հանձնաժողովն այսօր նիստ է գումարել և ի ուրախություն մեզ բոլորիս, սիրելի ժողովուրդ, արդեն իսկ մենք բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով մենք կարող ենք արդեն արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազում կարող ենք ունենալ»:

Մելքումյանը նշեց, որ սա պոպուլիստական հայտարարություն չէ, հստակ հայտարարություն է, որովհետև և՛ նախարարը, և՛ ՀԾԿՀ նախագահը արձանագրեցին, որ կան գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել:

«Խոսքը միայն սահմանի գազի սակագնի իջեցման հետևանքի մասին չէ, մենք առաջին անգամ համերաշխ կարողացանք աշխատել կառավարության ներկայացուցիչների հետ, ովքեր համաձայնեցին ներկայացնել բոլոր այն ապացույցները, որոնք անհերքելի են, որովհետև կան հաշվարկներ, որոնց միջոցով արձանագրեցին և՛ կորուստները, և՛ շահութաբերության, և՛ ուռճացված ծախսերի մասով, որ տարիների արդյունքով են եղել:  Հուսով եմ, որ մեր ժողովուրդը փետրվարի 1-ից կունենա այն սակագինը, որն իրեն այս փուլում անհրաժեշտ է»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել