Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը դեռևս հաստատված չէ.
«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ։ Մոտակա ժամանակներում այդ հանդիպումների մասին կլսեք տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման», – ասաց Զոհրաբ Մնացականյանը։