88 միլիոն դոլարի ներդրման ծրագրին հավանություն տրվեց և պետության կողմից կնվիրաբերվի 60 հեկտար հողամաս

Կառավարության այսօրվա նիստին  հավանություն տրվեց «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման և  ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիկական առաջարկում համապատասխան փոփոխություններ կատարելու  մասին որոշման նախագծին։

Նախատեսվող փոփոխությամբ՝  88 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 60 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700  մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Ծրագիրն իրականացնող  «Սպայկա» ՍՊԸ-ն Երևանի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 560 հեկտար մակերեսով կիսափակ ջերմոցային համալիրի ու բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում հաշվի առնելով էներգակիրների հասանելիության սահմանափակումները վերանայել է ծրագրի տեխնիկական լուծումները և մատակարար ընկերության հետ համաձայնեցրել ՀՀ կառավարության  վերը նշված որոշման մեջ նախատեսված ներդրումների չափին համապատասխան տեխնիկական լուծումներ:

Կառավարությունը հավանություն տվեց ծրագրին մի պայմանով, որ եթե 88 միլիոն դոլարի ներդրումը չարվի, ապա նվիրատվությամբ տրված հողատարծքը հետ կվերադարձվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել