Մի շարք փողոցներ փակ են լինելու, մեքենաների կայանումն արգելվելու է. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում կայանալիք միջոցառումների կապակացությամբ` սեպտեմբերի 20-ին ժամը 20:00-ից մինչև միջոցառումների ավարտը, Հանրապետության հրապարակում, Շահումյան հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության հարապարակ և Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածներում տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է։
Իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 10:00-ից մինչև միջոցառումների ավարտն արգելվելու է տրանսպորտային միջոցներով մուտքը Հանրապետության հրապարակ Գրիգոր Լուսավորչի-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Գրիգոր Լուսավորչի-Զաքյան փողոցների խաչմերուկից, Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի խաչմերուկից, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկից, Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից, Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից, Թումանյան-Աբովյան փողոցի խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Հանրապետության-Արամի փողոցների խաչմերուկից, Հանրապետության-Բուզանդի փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկից, Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել