Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող որակավորման քննություններն ընդունվում են քննական մարմինների կողմից` անկախ անձի հաշվառման վայրից:
Քննական մարմինները թույլ չեն տալիս անձին մասնակցել որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում:
Քննական մարմինները վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) համար դիմած անձի մոտ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անձին գրավոր ուղեգրով ուղարկում են պոլիկլինիկական բժշկական հաստատություն` հայտնաբերված հիմքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրում իրականացնելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net