Վարչապետը չի ընդունի Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել:

«Ես չեմ ընդունել հրաժարականը: Համատեղ քննարկումների ժամանակ որոշել ենք շարունակել միասին աշխատանքը և պետք է աշխատենք նաև այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է: Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ տնտեսական զարգացման և արդարադատության նախարարի հետ մենք պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել հուսալի դարձնելու համար»,-նշեց Փաշինյանը:

Մանե Թանդիլյանը նշեց, որ հրաժարականի դիմումը հենց այս հարցի հետ է կապված եղել և նա նպատակ ունի այդ համակարգի հուսալիությունը մեծացնելու:

«Կամփոփենք և նոր նախագիծ կներկայացնենք կառավարությանը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել