«Նման անճոռնի շինություններ՝ ձեթով չեբուրեկիանոցներ, չեն կարող լինել Երևանի կենտրոնում». Ալեն Սիմոնյանը զանգահարեց ոստիկանություն

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Բաղրամյան 1 հասցեից ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարեց ոստիկանություն և հաղորդում տվեց:

Նա նշում է, որ Երևանի Բաղրամյան 1 հասցեում ապօրինի շինարարություն է եղել, որը այրվել է և հիմա այդ վայրում շինարարություն է ընթանում՝ առանց շինթույլվության:

Ապա Ալեն Սիմոնյանին մոտեցած տղամարդը, ով ներկայացավ որպես «շեֆի» վարորդ՝ Մանուկ անունով, պատգամավորին ցույց տվեց շինթույլտվությունը: ԱլՊատգամավորը հայտարարեց, որ միևնույն է, այս շինարարությունը պետք է դադարեցվի. «Նման անճոռնի շինություններ՝ ձեթով չեբուրեկիանոցներ, չեն կարող լինել Երևանի կենտրոնում»:

Երևանը չի վաճառվում

Gepostet von Alen Simonyan am Donnerstag, 31. Mai 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել