Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց

 ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ազատ չի արձակվի:

Նշենք, որ օրեր առաջ «Ելք»-ի պատգամավորներ Սասուն  Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը երաշխավորություն էին ներկայացրել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար:

«Գործը ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Վճռաբեկ դատարանի աշխատակազմից ինձ տեղեկացրին, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությանը դատարանը չի անդրադարձել և որոշում չի կայացրել: Խափանման միջոցի փոփոխման հարցը դատարանը քննության կառնի վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ»,-նշեց դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, վերքաննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։

Gepostet von Iravaban.net am Freitag, 25. Mai 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել