ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ազատ չի արձակվի:
Նշենք, որ օրեր առաջ «Ելք»-ի պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը երաշխավորություն էին ներկայացրել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար:
«Գործը ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Վճռաբեկ դատարանի աշխատակազմից ինձ տեղեկացրին, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությանը դատարանը չի անդրադարձել և որոշում չի կայացրել: Խափանման միջոցի փոփոխման հարցը դատարանը քննության կառնի վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ»,-նշեց դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք, վերքաննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:
Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1246526008783815/?notif_id=1527255763303308¬if_t=live_video_explicit