Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու. Արարատ Միրզոյան

Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 23-ին, հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց հանրապետական կուսակցությանը դեռ պետք է դիմադրեն։

«Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն չի լինելու: Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու։ Հայաստանում պիտի այսուհետ լինեն միայն արդար ու թափանցիկ ընտրություններ։ Իշխանությունը Հայաստանի քաղաքացիներից երբեք չպիտի խլվի։ Իշխանությունը պատկանումէ  ժողովրդին և այդ իշխանությունը պիտի իրացվի ընտրությունների միջոցով։ Մենք պիտի քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից և կրթական հաստատություններից»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Ազգային ժողովի պատգամավորը նշել է, որ ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ պիտի կերտվի բոլորի երազանքների Հայաստանը:

Եվգենյա Համբարձումյան

Gepostet von Iravaban.net am Montag, 23. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել