«Ֆեյսբուք»-ի հետ կապված սկանդալի պատճառով Ցուկերբերգը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 11-ին «Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը կմասնակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի կազմակերպված լսումներին՝ սոցցանցի ներգրավվածությամբ վերջերս ծագած նոր սկանդալի առնչությամբ:

Ենթադրվում է, որ Cambridge Analytica ընկերությունը «Ֆեյսբուք»-ից ստացել է տասնյակ միլիոնավոր օգտատերերի վերաբերյալ տեղեկություն, որը օգտագործել է ընտրողների ձայների վրա ազդեցություն գործելու համար: Նշվում է, որ  ընկերությունն աշխատել է նախագահ Դոնալդ Թրամփի 2016 թվականի քարոզարշավի համար և դրա դիմաց ստացել է մոտ 6 միլիոն դոլար:

Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու առևտրի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ լսումները կօգնեն լույս սփռել սպառողների անձնական տվյալների պաշտպանության խնդրին և օգնեն ամերիկացիներին ավելի լավ գիտակցել, թե ինչպես կարող են օգտագործվել համացանցում առկա նրանց անձնական տվյալները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել