Երևանում և Կոտայքի մարզում մինչև 10 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` Նուբարաշեն 9, 11, 16, 18, 20 փողոցների և Ա, Բ, Գ, Դ թաղամասերի  ջրամատակարարումը,

ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի՝ Նելսոն Ստեփանյան փող․ 5, 6, 7, 8, 10, 12, 14, 16/1, Թոթովենցի փող․ 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6, 6/1, 6/2, 8, 8/1, 8/2, 10, 11, 11/1, 11/2, 12, 15, Մոլդովական փող․ 12, 14  համարների  ջրամատակարարումը,

ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի՝ 1, 2, 3, 4, 5, 6  թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել