Աշոցքում գրանցվել է -21 աստիճան ցուրտ. Սուրենյան

«Աշոցքում այս գիշեր գրանցվել է -21աստիճան ցուրտ». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը 2- 4-ն էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել