Նորություններ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանիին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և Հատուկ քննչական ծառայությանը՝ պահանջելով Ավագանու անդամներ Լևոն Իգիթյանի, Կամո Արեյանի և այլոց գործողությունները արժանացնել քրեաիրավական գնահատականի:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությունը 2017 թվականի մայիսի 14-ց սկսած դարձել է բռնաճնշման թիրախ:

«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության գործունեությունը Երևանի ավագանու արտահերթ նիստի օրվանից սկսած` 2017 թվականի հունիս 16 նույնպես դարձել է բռնաճնշումների և հետապնդումների առարկա Հայաստանի Հանրապետական կուսակցության այսուհետ` ՀՀԿ ներկայացուցիչների կողմից` (Տարոն Մարգարյան, Սերգեյ Մակարյան, Կամո Արեյան, Լևոն Իգիթյան): Այս անձինք իրենց գործողություններով թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ` մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ. քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը և կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հասարակության ու բարոյական կարգի դեմ ուղղված հանցագործություն` խուլիգանություն:

Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը չեն ցանկացել անցկացնել Երևանի ավագանու հրապարակայն նիստ, քանի որ կարիք ունեին քողարկելու հողոմաս նվիրաբերելու գործարքը: Նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կողմից բարձրացված հարցերը և ելույթները ուղված են եղել բացահայտելու խարդախ գործարքի էությունը, որը Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի կողմից ընդունվել է կոշտ արձագանքով խտրական վարքագծով` և գենդեռային, և ընդիմախոսության մերժման ու բացառման հիմքով: Պարբերաբար օրենքի կոպիտ խախտմաբ ընդհատվել են ելույթները` անջատվել խոսափողները և հայտարարություններ հնչել: Նիստը վարողի` Տարոն Մարգարյանի կողմից երկու անգամ մատնացույց է արվել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Սոննա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի սեռը` «այս աղջկա միկրոֆոնը անջատել է պետք» և «քանի որ Դուք կին եք, ես չընդհատեցի», – նշված է հայտարարությունում:

«Երկիր Ծրանին» գտնում է, որ «Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն»:

«Լևոն Իգիթյանը և Կամո Արեյանը կատարել են խուլիգանություն՝ որպեսզի հաճոյանան Տարոն Մարգարյանին», – գրված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով,

  • որ հասարակական կարգը դա մարդկանց ամենօրյա կենսագործունեության` աշխատանքի ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,
  • հասարակական կարգը, որպես քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, դա հասարակական անդորրը, հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը, հիմնարկությունների, ձեռնարկությունների, անձանց ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,

գտնում ենք,

  • որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեության խոչընդոտում, խտրականություն և խուլիգանություն թույլ տված անձանց գործողությունները պետք է ստանա քրեաիրավական գնահատական,
  • այս և նմանատիպ հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող և հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կատարումը, որպեսզի չդառնա բնականոն նորմ և չվերածվի բռնությամբ զուգորդվող խուլիգանության, որը արդեն որպես սպառնալիք հնչել է և ՀՀԿ ներկայացուցիչների` ի դեմս Կամո Արեյանի և նրանց շահառու Ռուդոլֆ Ղևոնդյանի կողմից պետք է օրենքով սահմանված կարգով դատապարտել:

Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ և այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում չափազանց վտանգավոր հանրության համար` տվյալ դեպքում` Տարոն Մարգարյան, Լևոն Իգիթյան և Կամո Արեյան, անհրաժեշտ ենք համարում սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ և/կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, հատկապես, որ ՀՀԿ վերնախավի շրջանում լայն տարածում ունեն մոլի թմրամիջոց և/կամ ալկոհոլ օգտագործողները:

Հաղորդման պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին:»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ»,-ասված է «Երկիր ծիրանիի» հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել