Նորություններ

Աշխատանք՝ Իրավաբան.net լրատվական կայքում

Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է մրցույթ՝ լուսանկարիչ-օպերատորի թափուր հաստիքի վերաբերյալ:

Պարտականություններ`

  • Միջոցառումների տեսանկարահանում/լուսանկարահանում,
  • Ռեպորտաժների պատրաստման համար տեսանկարահանում,
  • Ֆոտոռեպորտաժների պատրաստում,
  • Դատական նիստերի, դատաիրավական ոլորտին վերաբերող միջոցառումների տեսանկարահանում/լուսանկարահանում,
  • Կատարել ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող հատկանիշներ`

  • Օպերատորի կամ լուսանկարչի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
  • Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
  • Թիմային աշխատանքի կարողություններ,
  • Տեսանյութերի և լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի  իմացությունը կդիտի առավելություն:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2017 թ-ի հոկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Օպերատոր-Լուսանկարիչ»: Հեռախոս՝ 010 54 01 99:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել