Այսօր 14 ժամ ջուր չի լինի երևանյան մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր 14 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։

Այսպես՝ պլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել