Կազմակերպություններ, որոնք կազատվեն գույքահարկի 50 տոկոսը վճարելուց

Կառավարության հուլիսի 20-ի նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է չզեկուցվող հարց, որի շրջանակներում կառավարությունը պետք  է հավանություն տա անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմա­կեր­պությունների ցանկը:

Այդ կազմակերպություններն են.

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա(«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագոր­ծու­թյան գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
  3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն («Բանջա­րա­բոս­տանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
  6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսություն՝ գյուղ Բալահովիտ և գյուղ Զառ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
  8. «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն
  9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Սպիտակի հակաէռոզիոն հենակետ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել