Նոր նշանակում Երևանի քաղաքապետի կողմից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նոր որոշմամբ Տիգրան Բարսեղյանը 2017թ. հունիսի 19-ից վերանշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Որոշումից տեղեկանում ենք, որ նրա աշխատավարձը նախատեսված է ըստ հաստիքացուցակի՝ 443 հազար ՀՀ դրամի չափով։ Ստորև ներկայացնում են Տիգրան Բարսեղյանի կենսագրությունը։

Տիգրան Սերգեյի Բարսեղյանը ծնվել է 1955թ. օգոստոսի 2-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:

1962թ. ընդունվել է Հ. Ավետիսյանի անվան  թիվ 74 միջնակարգ հանրակրթական դպրոցը, ապա 1969-ին տեղափոխվել Մ. Սարյանի անվան գեղարվեստի թեքումով միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ավարտել է 1972թ. ոսկե մեդալով:

1972-1977թթ.՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնի ուսանող:

1977թ.՝ «Երևաննախագիծ» Ինստիտուտի  ճարտարապետ:

1980թ.-ից` ավագ ճարտարապետ:

1980-1984թթ. առկա կարգով ուսանել է Մոսկվայի Ուսումնական շենքերի կենտրոնական գիտահետազոտական նախագծային ինստիտուտի ասպիրանտուրայում՝ շենքերի և շինությունների ճարտարապետություն մասնագիտությամբ:

1982-1984թթ.՝ համատեղման կարգով Մոսկվայի Բ.Ս. Մեզենցևի անվան կենտրոնական գիտահետազոտական, նախագծային ինստիտուտոի  կրտսեր գիտաշխատող:

1984թ.-ից՝  «Երևաննախագիծ» ինստիտուտի առաջատար ճարտարապետ:

1985թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայաստանի «Փոքր քաղաքների հասարակական կենտրոնների համալիրների կազմավորումը Հայաստանի քաղաքների օրինակով» թեմայով:

1986թ.-ից եղել է ճարտարապետական խմբի ղեկավար, 1987թ.՝ նախագծի գլխավոր ճարտարապետ:

1993թ. աշխատել է Երևանի քաղաքաշինության և ճարտարապետական գլխավոր վարչությունում որպես հողօգտագործման ե հողարժեքավորման բաժնի վարիչ, ապա որպես վարչության պետի տեղակալ:

1993թ. նոյեմբերի 15-ի ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետի տեղակալ:

1995թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում որպես  ճարտարապետության վարչության պետ:

1988-2003թթ. համատեղման կարգով դասավանդել է ԵՃՇՀ-ի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայն ամբիոնում որպես ավագ դասախոս, 2002թ. ստացել է  դոցենտի, 2009թ.` պրոֆեսորի կոչում:

2003թ.-ից մինչև 2013թ. օգոստոսի 7-ը եղել է ԵՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկանը:

2009թ.-ից մինչև 2013թ. օգոստոսի 7-ը եղել է ԵՃՇՀ-ի ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար-դեկանը:

Շուրջ վեց տասնյակ նախագծերի և կառույցների, շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է, ճարտարապետահատակագծային 18 մրցույթների դափնեկիր (հանրապետական, միութենական և միջազգային կարգի):

1989թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է,  Միության վարչության անդամ:

2012թ.-ից ՀՃԱ-ի իսկական անդամ է:

2002թ.-ից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջքաղաքային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի անդամ է, գործադիր տնօրենն է:

2003թ.-ից Մոսկվայի «Աջակցություն ճարտարապետական կրթությանը միջազգային հասարակական ասոսիացիայի» խորհրդի անդամ է:

2003թ.-ից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին կից Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:

2005թ.-ից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ է

2013թ. օգոստոսի 8-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

Պահեստազորի սպա է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել