Բագրատյանը կոսմետիկ բնույթի է համարում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության ընդլայնումը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզապես չի գործում, այնպես որ նա ավելորդ է համարում քննարկել այս հանձնաժողովի լիազորությունների ընդլայման նախագիծը․ «Նման բաները ստեղծելը չի աշխատում, հարստությունը վերաբաշխվում է հօգուտ նրանց, ովքեր չկան գրանցված (նկատի ունի հայտարարագիր չներկայացնող անձանց մասին – խմբ․) այդքան բան։ Փոխկապակցված անձիք և այլն, այս ամենը չի փրկում»,- նշեց նա։

Պարոն Բագրատյանը կոսմետիկ բնույթի է համարում այս հանձնաժողովի գործառույթների ու լիազորությունների ընդլայման ջանքերը․ «Իմ կարծիքը միանշանակ բացասական է, այսինքն՝ այս ամենը կեղծավորություն է դառնում, եթե համընդհանուր եկամտի հայտարարագրում չկա, յուրաքանչյուր անձի վրա կարելի է գրել հարստություն և հետ վերցնել»,- նշեց Բագրատյանը հիշեցնելով, որ դեռևս 2009թ․-ին «100 քայլ ծրագրում» առաջարկել է ներդնել համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել