Փաստաբանները կդիմեն բոյկոտի ու գործադուլի՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից փաստաբաններին խուզարկելու դեպքերին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտնից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի, իրավիճակն ինչպես սպասվում էր, վատթարացել է` համատարած խուզարկության պահանջներ զննության անվան տակ։
Փաստաբաններ կային, ում մուտքն արգելվեց։
Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ ՔԿ հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ներկայացնում էին մեր գործընկեր փաստաբանների կողմից կալանավորված անձանց ինչ ասես փոխանցելու փաստեր, ուստի պարզ է, որ իրավիճակը ելք է պահանջում։
1. Պաշտպանի հետ տեսակցող կալանավորված անձինք թե՛ տեսակցությունից առաջ, թե՛ հետո ենթարկվում են խուզարկության, որի պայմաններում ՔԿ հիմնարկների աշխատակիցների պատճառաբանությունները անտեղի են։
2. Բոլոր ՔԿ հիմնարկները ապահովված են ռենտգեն սկաներ սարքերով, որոնցով կարող են անցկացվել փաստաբանի իրերը, ապա կասկալելի առարկա նկատելու դեպքում համապատասխան աշխատակիցը կարող է խնդրել այն թողնել պահախցում կամ ցույց տալ ու փարատել կասկածները։
3. Եթե այնուամենայնիվ այս գործողություններն ինքնանպատակ են, ամեն կերպ փաստաբանների պայուսակներ, ճամպրուկներ ու փաստաթղթեր ներխուժելու փորձ, ապա համարում եմ, որ փաստաբաններս ստիպված ենք լինելու մեր իրավունքները պաշտպանել անգամ խիստ միջոցների դիմելով` ընդհուպ բոյկոտ ու գործադուլ»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել