Մրցույթ Հարկադիր կատարման ծառայությունում՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն իրականացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մրցույթի գրավոր՝ թեստավորման փուլումմասնակիցների գիտելիքները տարբեր բնագավառներումստուգելու նպատակովնրանց տրվում են թեստեր՝ կազմվածհամակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից:

Այսօր՝ փետրվարի21-ին, թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թվով 9 թեկնածուները մասնակցում են մրցույթի բանավոր փուլին՝ հարցազրույցին, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը կստուգի նրանց գործնական կարողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել