Նոր փոփոխություն քաղաքացիական ծառայության ոլորտում

Գործադիրը նպատակ ունի փոխել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը և, անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան ընթացակարգերը, որպեսզի փոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները: Այս մասին ասվում է կառավարության նիստին ներկայացված նոր նախագծում, որը մշակել է արդարադատության նախարարությունը:

Առաջարկվում է փոփոխել և լրացնել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքն այն իմաստով, որ՝

1) փոփոխվի դրանով սահմանված բյուջեի բանաձևը, որը թույլ կտա հանձնաժողովին ունենալ լրացուցիչ ճկուն ֆոնդ՝ ապահովելու համար մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործող և դրանից հետո սահմանված աշխատավարձերի տարբերությունը, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին վճարել հավելյալ պարգևատրումներ: Դա կնպաստի հանձնաժողովի, որպես անկախ մարմնի, գործառնական անկախության համար ավելի լայն հնարավորության ստեղծմանը՝ հանգեցնելով նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այդ թվում նաև՝ աշխատակիցների անհրաժեշտ հմտությունների ձեռք բերմանն ու զարգացմանը:

2) ՀՀ նոր Սահմանադրության հիման վրա փոփոխվի հանձնաժողովի նոր անդամների նշանակման գործընթացը՝ ներառելով նաև լրացուցիչ այլ չափանիշներ,

3) լրացվի կարգավորվող բոլոր ոլորտներում հանձնաժողովի ընդհանուր նպատակներն առավել հստակ սահմանող դրույթով` ներառյալ սպառողների համար հիմնավորված գների և արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև ներդրողների համար համարժեք հասույթ ապահովելու հիմնական նպատակների հավասարակշռության ապահովումը: Առաջարկվում է հստակեցնել նաև, որ իբրև լրացուցիչ նպատակ, հավասարակշռված գների ապահովման գործընթացում հանձնաժողովը հաշվի առնի սպառողների տարբեր խմբերի կարիքների և իրավիճակի մասին համապատասխան հիմնավորված տեղեկատվությունը: Նշվածը կնպաստի հանրային  ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերի՝ էլ ավելի հավասարակշռմանն ու առավել պաշտպանությանը:

4) հանձնաժողովը, ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի հիման վրա, հաշվի առնի նաև սպառողների տեսակետները հավասարակշռված որոշումներ կայացնելիս, ինչպես նաև օրենքում կատարված փոփոխության հիման առանձին որոշումներում կոնկրետ փաստերով հիմնավորի, թե որոշման կայացման գործընթացում սպառողների որ շահերը կամ դրանց վերաբերյալ ներկայացուցչություններն են հաշվի առնվել, որն էլ կհանգեցնի վերջինների իրավունքների և օրինական շահերի առավել ընդլայնված պաշտպանությանը,

5) օրենքում(անհրաժեշտության դեպքում նաև՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում) կատարվեն փոփոխություններ, որոնք հանձնաժողովին թույլ կտան կարգավորման վճարներից գոյացած իր տարեկան բյուջեի մեկ տոկոսն ուղղել հատուկ ֆոնդի, որը հասանելի կլինի սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և հանձնաժողովի կողմից հավաստագրված հասարակական կազմակերպություններին: Դա կնպաստի հանձնաժողովի որոշումների կայացման գործընթացում վերջիններիս ներգրավվածությունը համակարգելուն:

Նախագծով առաջարկվում են օրենսդրական և ընթացակարգային մի շարք փոփոխություններ ևս:

Մանրամասները նախագծում՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել