Հանդիպում կառավարությունում

2016թ փետրվարի 10-ին ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանի մոտ կայացավ Հայաստանի Հանրապետությունում  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի նիստ:

Նիստի ժամանակ ներկայացվեցին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (ՀԵԻԱ) ՀԿ-ի կողմից կազմված` ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում` ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցում արված օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունում կանանց մասնակցության բարձրացմանն ուղղված առաջարկությունները, որոնք ներկայացրեց ՀԵԻԱ անդամ, զեկույցը կազմած փորձագետների խմբի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը և ՀՀ ԱՍՀՆ-ի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ հրատարակված զեկույցում արված առաջարկությունները, որոնք ներկայացրեց «Սեյվդըչիլդրեն»  ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան: Այնուհետև ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետիտեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյան քննարկեց «Հայաստանի Հանրապետության կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրի» մշակման հարցը:

Ի թիվս այլ որոշումների, որոշվեց մշակել նաև «Հայաստանի Հանրապետության կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման 2016թ. ռազմավարական ծրագիր, ինչպես նաև ձևավորվեցին այն կարևոր ուղղությունները, որոնք կներառվեն ծրագրում, որոնք ներառում են ՀԵԻԱ-ի կողմից ներկայացված հետևյալ առաջարկությունները.

1) ընտրովի մարմիններում կանանց առնվազն 30 տոկոս տեսակարար կշիռը ապահովելու հարցը.

2) ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարում  2 ուղղություններով՝

ա) ցուցակների հնգյակներում կանանց ընդգրկելու փոխարեն 1-4 և յուրաքանչյուր հաջորդ տեղերի քառյակում առնվազն մեկ կին թեկնածու ունենալու հարցը.

բ) ռոտացիոն մեխանիզմի կատարելագործման հարցը  (կին պատգամավորի ինքնաբացարկի կամայլ պաշտոնի անցնելու դեպքում վերջինիս փոխարեն կրկին ընդգրկվի կին).

3) գործադիր իշխանության մարմիններում  կանանց կողմից բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու համարորոշակի նպատակների սահմանման և ապահովման հարցը (օր.՝ յուրաքանչյուր նախարարի, մարզպետի առնվազն մեկ կինտեղակալի նշանակում):

Այս մասին տեղեկանում ենք աշխատանքային խմբից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել