Դժբախտ վթար. վարորդը տեղում մահացել է

Այսօր Երևանի Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել «Մերսեդես E» մակնիշի 34 TQ 695 պետհամարանիշի և «Մերսեդես C-200» մակնիշի 10 SL 745 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.,1959թ. ծնվ.) ավտոմեքենաները: «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, երկու հոգի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից ոմանք և փրկարարները կարծիք հայտնեցին, որ «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կաթված է ստացել ու մահացել է, ինչի հետևանքով էլ տեղի է ունցել ավտովթարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել