Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Թրաֆիքինգի գործով մեղադրողը միջնորդեց՝ 13 տարվա ազատազրկման դատապարտել

Հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու գործով այսօր  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը իր մեղադրական ճառն ասաց:

Մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը  նախ նշեց, որ կազմակերպված հանցավոր խմբի անդամները` Հերիքնազ Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ, տևական ժամանակ վստահությունը չարաշահելու եղանակով` շահագործման նպատակով հավաքագրել և Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք են տեղափոխել Ելենա Նիկողոսյանին և  Աննա Ավդալյանին, ինչպես նաև նույն նպատակով փորձել են հավաքագրել Աննա Սարուխանյանին և Շուշանիկ Գրիգորյանին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Մեղադրողը  Հերիքնազ խաչատրյաին կատարած հանցագործությունը ապացուցող հանգամանքներին անդրադարձավ տուժողներից յուրաքանչյուրի  դրվագներով:

Ըստ նրա` Ելենա Նիկողոսյանի, վկաների  կողմից տրված ցուցմունքների և դրանցում նշված փաստերի հիման վրա` ապացուցված է համարվում Հերիքնազ Խաչատրյանի մեղքը` Ելենային խաբեությամբ  Դուբայ տեղափոխելու և մարմնավաճառությամբ  զբաղվել ստիպելու մեջ: Հավելեց նաև, որ տուժողների տված  ցուցմունքներին համապատասխանել է նաև Բավական Խաչատրյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, երբ  գործով որպես կասկածյալ էր ներգրավված: Մեղադրողը գտնում է, որ դատարանի կողմից արժանահավատ պետք է համարել Բավականի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, քանի որ այն էականորեն տարբերվում է դատաքննության ընթացքում տված ցուցմունքից:

«Դատարանի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ տուժող Ելենա Նիկողոսյանը լուսանկարով ճանաչել է հետախոզության մեջ գտնվող Նելլի Ներսիսյանին` որպես Հերիքնազ Խաչատրյանի, և նշել է, որ հենց նա է  իրեն ստիպել  զբաղվել տարբեր տեսակի  սեռական հարաբերություններով»,- ասաց Արմեն Մարուխյանը:

Անդրադառնալով տուժող Աննա Սարուխանյանի դրվագին` նշեց , որ ապացույցների հետազոտումից պարզ է դառնում, որ նրա դեպքում  Հերիքնազ Խաչատրյանը չի կարողացել հաջողության հասնել, քանի որ Աննան հասկացել է , որ  Հերիքնազը իրեն իրականում մատուցողուհու աշխատանք չի առաջարկում: Աննային  երբ սկսել են  հաճախ զանգել և  սպառնալ, ի վերջո տուժողի մայրն է պատասխանել զանգերին և պահանջել այլևս չանհանգստացնել իր աղջկան, թե չէ կդիմեն ոստիկանություն:

Տուժող Աննա Ավդալյանն էլ  միայն  Դուբայում է հասկացել, որ իրեն խաբում են և հենց օդանավակայնում պատռել է մուտքի թույլտվության փաստաթուղթը  և  աշխատակիցներին հայտնել է, թե կորցրել է: Նրան օդանավակայինց հետ են ուղարկել: Տուժողներից Շուշան Գրիգորյանին  նույնպես  կասկածելի է թվացել քույրերի առաջարկը, այդ պատճառով հրաժարվել է և խնդրել է իրեն չանհանգստացնել, հակառակ դեպքում՝ կդիմի ոստիկանություն:

Իսկ տուժողներից Անահիտ Բեգոյանի դրվագով Արմեն Մարուխյանը ասաց. «Քանի որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների արդյունքում  չհաստատվեց  տուժող Անահիտ Բեգոյանի մասով Հերիքնազ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, ուստի այդ մասով հրաժարվում եմ քրեական հետախուզում իրականացնելուց, որպիսի հանգամանքը չի  փոխում ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակումը»:

Մեղադրող Արմեն Մարուխյանը գտնում է, որ  գործով ձեռք բերված և դատարանի կողմից հետազոտված ապացույցները բավարար են ամբաստանյալի  նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Արմեն Մարուխյանը  դատարանին միջնորդեց ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 132  հոդվածի 3-րդ մասի 1-ին  և 34-132    3-րդ մասի 1-ին կետերով և որպես վերջնական պատիժ Հերիքնազ Խաչատրայի նկատմամբ նշանակել 13 տարվա ազատազրկում` առանց գույքի բռնագանձման:

Տուժողների ներկայացուցիչը և ամբաստանյալի պաշտպանը ժամանակ խնդրեցին դատարանից վերջին խոսքի համար: Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին Հերիքնազ Խաչատրյանը բավական ագրեսիվ էր, նիստի ավարտին էլ  շնորհակալություն հայտնեց դատախազին` 13 տարվա ազատազրկում պատիժ միջնորդության համար:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել