Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը Կառավարության` սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի կանդրադառնա մի շարք թեմաների:
Նա նախ կներկայացնի «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը (N-5):
Այնուհետև` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին նախագիծը (N-6), ինչպես նաև Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» փաթեթը (N-7):
Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի նաև որդեգրման վերաբերյալ երեք որոշում: