Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման հանրահավաքի ժամանակ ավագ լեյտենանտի կոչում ունեցող մի ոստիկան ապտակում է տարեց տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին փոխանցեցին,որ դեպքի առնչությմաբ նշանակվել է ծառայողական քննություն: Պարզվել է, որ հարվածողը պարեկապահակային ծառայության աշխատակից ավագ լեյտենանտ Վարդգեսյանն է: Նրա լիազորությունները դադարեցվել են:
Լուսանկարը`news.am-ի