Քաղաքացուն ապտակած ոստիկանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են

Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման հանրահավաքի ժամանակ ավագ լեյտենանտի կոչում ունեցող մի  ոստիկան ապտակում է տարեց տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  Իրավաբան.net-ին փոխանցեցին,որ դեպքի առնչությմաբ նշանակվել է ծառայողական քննություն: Պարզվել է, որ հարվածողը պարեկապահակային ծառայության աշխատակից  ավագ լեյտենանտ  Վարդգեսյանն է: Նրա լիազորությունները դադարեցվել են:

Լուսանկարը`news.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել