Կապկպել, դանակով ու հրացանով հարվածել են տանտիրոջը. ամբաստնյալը ազատամարտի վետերան է

50-ամյա   Արմեն Եսայանը (անունը փոխված է ) դատապարտվել է այն բանի համար, որ այլ անձանց հետ ապօրինի բնակարան է մտել, տանտիրոջը կապկպել ու դանկաներով ու հրացանով հարվածել նրան, խոշոր չափի հափշտակություն կատարել: Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նելի Բաղդասարյանի նախագահությամբ:

Այսպիսով, Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում 2014թ. հունվարի 30-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ քաղաքացի 50-ամյա   Արմեն Եսայանի (անունը փոխված է ) նկատմամբ հարուցվել է քրեկան գործ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը փոխանցվել է   Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ նա մեղադրվում է այլ անձանց հետ զինված հանցագործություն կատարելու մեջ:

Դատարանը պարզել է, որ ամբաստանյալը 2014թ. հունվարի 30-ին, այլ անձանց հետ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակարններից մեկը, որտեղ սավանով կապկպել են նույն տան բնակիչ Վահանին (անունը փոխված է), վերջինիս կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հրացանով և դանակով հարվածներ են հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին` առողջությանը պտաճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո, տանից հափշտակելով 800.000 ՀՀ դրամ գումար, դիմել են փախուստի ` տուժողին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ավազակային հարձակում կատարած անհայտ անձանց վերաբերյալ գործի նյութերը  առանձնացվել է առանձին վարույթ և նախաքննությունը է կատարվում:

Գործի քննությանը որպես ապացույցներ կցվել են` մետաղյա բռնակով դանակը, սավանի կտորները և բինտե խծուծը: Դատարանը պարզել է, որ ամբաստանյալը ամուսնացած չէ, խնամքին են երրորդ խմբի հաշմանդամ մայրը և կենսաթոշակառու հայրը, հանդիսանում է ՀՀ Ազատամարտի վետերանների միության  անդամ:

Դատարանը, վերլուծելով ամբաստանյալի  դատաքննական ցուցմունքները, դրանք համադրելով այլ ապացույցների հետ, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել  է, որ ամբաստանյալի ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են արդեն իսկ նշված ապացույցներով: Ուստի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ամբաստանյալին  մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով: Տուժող և քաղաքացիական հայցվորի   քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն` 1.010.000 ՀՀ դրամի չափով, մնացած մասով հայցը մերժել:

Նշենք նաև, որ քրեական գործի շրջանակներում տուժողը նաև քաղաքացիական հայց էր  ներկայացրել  դատարան`պահանջելով ամբաստանյալ Եսայանից   հօգուտ իրեն բռնագանձել 1.800.000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Դատավճիռը բողոքարկվել է և այս պահին քննվում է վերաքննիչ դատարանում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լ. Մ.

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել