Կառավարությունն այսօր որոշեց տեղափոխել աշխատանքային օրը: Կառավարության նախագիծը ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նախագծում ասվում է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ՀՀ կառավարությունը որոշում է` 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը:
Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Խաչվերածի` սեպտեմբերի 13-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կողմից:
ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջանում:
Իրավաբան.net