ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հողի տակից հայտնաբերել է գնդացրի ժապավենի նմանվող առարկա:
Մեկնած օպերատիվ խումբը Տարոն-4 թաղամասի նշված հատվածում հայտնաբերել է փամփուշտի ժապավենի նմանվող մետաղյա 24 առարկա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: