Այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել Նաիրիտ գործարանի աշախատակիցները: Նրանց պահանջում էին իրենց հասանելիք աշատավարձը: Կառավարությունը Նաիրիտցիներին առաջարկել է մաս-մաս ստանալ այն, բայց աշխատակիցները համաձայն չեն այդ պայմանի հետ: Նրանք ցանկանում են, որ բոլորը միասին ստանան:
Կառավարությունից այսօր նրանց հայտնեցին, որ իրենց համար չկա տարբերություն, թե ով երբ կաստանա, ասվեց, որ եթե նաիրիտցիները ցանկանում են միանգամից ստանալ աշխատավարձը, կարող են ստորագրահավաք կազմակերպել: Նաիրիտի հաշվապահներից մեկ մասնակցում էր ակցիային, նա ասաց, որ հենց հիմա իրենք խումբ-խումբ կգնան գործարան և կստորագրեն: Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են հստակ երաշխիք, որ տասներկու օրվա ընթացքում նրանք ստանալու են ամբողջ գումարը և սա հերթական խոսքերը չեն:
Էլեն Բարսեղյան
Իրավաբան.net