Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 112 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով և այցեքարտերով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Գագիկ Կ.-ն դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհու պայուսակից:
Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
Ուղևորուհու պայուսակից դրամապանակ է գողացել
![](/banner/iravaban_05840-90.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2015/07/mARSHUTKA-1-copy-440x293.jpg)