Դեռևս չի սկսել Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, սակայն մարդկանց թիվը նախորդների համեմակտ կտրուկ նվազել է:
Ազատության հրապարակի հարակից տարացքում նկատվում են բազմաթիվ ոստիկանական ուժեր:
Վալերի Օսիպյանը հայտնեց, որ կանխարգելիչ աշխատանքներից ելնելով են այսքան շատ ոստիկանանկ ուժերգտնվում Ազատության հրապարակի հարակից տարածքում: Նաև նշեց, որ հավաքը անօրինական է, սակայն ոստիկանությունը թույլ է տալիս քանի որ այն խաղաղ բնույթ է կրում: Իսկ, թե արդյո՞ք կթույլատրի ոստիկանությունը այսօրվա երթի անցկացմանը, ապա Օսիպյանը պատասխանեց, որ այս հավաքը արտոնված չէ, և երթի անցկացումը իրենց կողմից չի աջակցվելու: