Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ բանակցում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցուցարարների հետ: Բողոքի ակցիայի կազմակերպիչ անդամներից Դավիթ Սանսարյանը երկխոսության ժամանակ խնդրում էր, որ ցույցը ցրելու գործողությունը հետաձգել մինչև այսծր երեկոյան ժամը 19-ը:
Սակայն փոխոստիականպետը չհամաձայնեց: Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ այս դեպքում սադրանք է լինելու և դրա պատասխանտուն լինելու է ոստիկանությունը:
Այժմ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկրորդ անգամ կարդաց նախազգուշացում-հայտարարությունը, որ պատրաստվում են վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը: