Պերմայակովի նախկին փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Ա որոշմամբ կարգապահական վարույթ էր  հարուցվել, որի  համաձայն`  փաստաբան Թամարա Յայլոյանը՝  իր հարցազրույցում հայտնել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույցտվել Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով, հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց,  հրապարակել է Վալերի Պերմյակովի ցուցմունքները։

Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում Թամարա Յայլոյանն ասաց , որ այս պահին կարգապահական վարույթը կասեցվել է. «Վարույթի համար պետք էին Պերմյակովի գործի հետ կապվացծ փաստաթղթեր, իսկ այդ փաստաթղթերը հնարավոր կլինի վերցնել միայն Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նաև խորհրդի 2 անդամներ` Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ինքնաբացարկ էին հայտնել նկատի ունենալով, որ իրենք տուժողի ներկայացուցիչներ են  այդ գործով: Ես էլ բացարկ հայտնեցի Երվանդին և Լուսինեին այն հիմքով, որ մինչ այդ` Երվանդ Վարոսյանը կարծիք էր հայտնել այս գործի հետ կապված:»

 Էլեն Բարսեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել