Մենք ասում ենք` ողջունելի է, բայց մերժում ենք. Հովիկ Աբրահամյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` հուլիսի 2-ի կառավարության նիստին ներկայացրեց գործադիրի եզրա­կա­ցու­­­­­թյունը Ազգային ժողովի պատգամավորՏիգրան Ուրիխա­ն­յանի՝ օրենս­դրական նախաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «Հայաստանի Հանրապե­տու­թյան ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քար­տե­րի մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ:

Նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը իրացնել նաև նույ­նականացման քարտի միջոցով և ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 5.1-ին կետով.

«5.1. Նույնականացման պլաստիկ քարտում քաղաքացու ընտրություն կատարելու հան­գա­­մանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձ­նա­ժողովներին հատկացվում է համապատասխան նշում կատարող սարք»:

Առաջին առաջարկության մասով առարկություն չուներ Հովհաննես Մանուկյանը, իսկ 2-րդ մասով նշեց, որ այն խիստ թերի է և չի պարունակում բազ­մա­թիվ հարցերի վերաբերյալ պատասխաններ:

Վերջում նախարարն ասաց, որ նախագիծը ողջունում են, սակայն հարկ են համարում այն չընդունել:

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք քննարկվել է հարցը պատգամավորի հետ, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ քննարկում չի եղել. «Ինչո՞ւ չեք քննարկել, ստացվում է այնպես, որ մենք ասում ենք` ողջունելի է, բայց մերժում ենք»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Հովհաննես Մանուկյանը պարզաբանեց, որ առկա է ընթացակարգ, կան կոմիտեներ, հրավիրվում են պատգամավորները ու քննարկում է լինում, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ հավելեց, որ վերջերս պատգամավորներն ավելի քիչ են գալիս կոմիտեներ` քննարկելու կառավարության հետ իրենց նախագծերը: Այս հավաստիացումները չգոհացրեցին վարչապետին, նա հորդորեց մինչև հարցը կոմիտեներում քննարկելը, հանդիպել նաև պատգամավորների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել