Ակտիվիստները հրաժարվում են աղբամանները տալ «Սանիտեկ»-ին

Իրավաբան.net-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ մեկ ժամ առաջ Բաղարմյան պողոտա են եկել ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները, նրանցից մեկը հայտարարել է, որ հարուցվել է քերական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:

Քննչական կոմիտեի աշխպատակիցը հայտնել է, որ հաղորդում են ստացել «Սանիտեկ» ընկերությունից և Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` պետք է առգրավվեն աղբամանները: Սակայն ակտիվիստները նշեցին, որ չեն պատրաստվում հանձնել աղբամանները, քանի որ իրենց առջև կանգնած են ոստիկանան ուժեր, այդ թվում նաև ջրցան մեքենան: Եվ աղբամանները կհանձնեն միայն այն դեպքում, երբ ոստիկանական ուժերը կհեռանան Բաղրամյան պողոտայից:

Նրանք Քննչական կոմիտեի աշխատակիցներին հորդորեցին նաև, որ աղբամանները առգրավվելու մասին որոշումը տպեն 15 հազար օրինակով և հանձնեն հավաքված անձանց յուրքանչյուրին:

Քիչ առաջ «Սանիտեկ»-ի մեքենաները Բաղրամյան պողոտայում էին, սակայն լքեցին պողոտան` տեսնելով, որ ակտիվստները չեն ցանկանում իջնել աղբաններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել