Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմեց ցուցարարներին

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմեց ցուցարարներին.

«Հարգելի քաղաքացիներ, մոտ մեկ շաբաթ է դուք անօրինական փակել եք Բաղրամյան պողոտան, ձեր գործողությունները անօրինական են: Երեկ եղավ ՀՀ նախագահի հայտարարությունը, այնուհետև հավաքի կազմակերպիչները, նախաձենող խումբը այսօր հանդես եկավ հայտարարությամբ և հորդորեց բոլորին հետագա գործողությունների համար գնալ Ազատության պողոտա և այնտեղ շարունակել քննարկումները: Ձեր մեջ կան սադրիչներ, որոնք դրդում են ձեզ դեպի անօրինական գործողություններին: Ոստիկանությունը հորդորում է ձեզ անհապաղ դադերեցնել ձեր գործողությունները և հեռանալ Բաղրամյան պողոտայից, հակառակ դեպքում ոստիկանութունը ուժ կկիրառի: Դուք խախտում եք Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները: Ոստիկանությունը ևս մեկ ագամ դիմում է ձեզ դադարեցնել անօրինական գորղծությունները, իսկ անօրինական հավաքի վայրից հեռացնել անչափահաս երեխաներին և հղի կանանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել