Նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Եփրեմյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու համար

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից`Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել  թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:

Հիշեցնենք,որ երեկ ժամը 18:30 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում՝ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերում զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող 28-ամյա Արման Եփրեմյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել