Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանը այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ ինքը կատարել է ոստիկանության ներքին զորքերի և տեխնիկայի վերաբաշխում:
Մասնավորապես, Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր ժամը 15.00-ից տեղակայվելու է ջրանետ մեքենա և ոստիկանության այլ հատուկ տեխնիկա: Ըստ ոստիկանապետի ոստիկանությունը օպերատիվ կերպով և խստորեն կարձագանքի այն դեպքերին, երբ Բաղրամյան պողոտայից բացի Երևանի կենտրոնում ցուցարարները այլ փողոցներ փակեն:
Ոստիկանապետը նշեց, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ որևէ հատուկ միջոցներ և տեխնիկա չի կիրառվի, ոստիկանությունը կշարունակի ապահովել ցուցարարների անվտանգությունը: