Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, որտեղ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը, հայտնվեցին երկու միջին տարիքի կին:
Այս կանայք ցուցարարներին հորդորում էին դադարեցնել խաղաղ ցույցը և գրոհել ոստիկանների ուղղությամբ: Նրանց ցանկություններ էր, որ հավաքեն շշեր, տարբեր իրեր և հարձակվեն` ասելով, որ խաղաղ ցույցը շարունակեու դեպքում ժողովուրդը պարտություն է կրելու: Ակտիվիստները նրանց ուղեկցեցին մինչև Մոսկովյան փողոց:
Ակցիայի կազմակերպիչները ցուցարարներին հորդորում էին կանանց հետ չշփվել, քանի որ վերջիններս սադրում են:
Էլեն Բարսեղյան