Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի դիմաց հայտնվել են մի քան շիշ ալկոհոլային խմիչքներ: Ոստիկանները հորդորում են դրանք հեռացնել ցույցի վայրից, ալկոհոլը բերած քաղաքացիները հայտարարեցին, որ դրանք բերել են հարակից ակումբներից մեկի համար: Այս պահին ոստիկանների ուղեկցությամբ ակումբի աշխատակիցը հեռացնում է խմիչքը նստացույցի վայրից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պողոտա էր եկել ոստիկանապետը, նա պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անընդունելի էր համարել ալկոհոլը ցույցի ժամանակ: