ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը` երևանյան դեպքերի մասին

Քիչ առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանի կողմից հրապարակվել է հաղորդագրություն` Երևանում հունիսի 23-ին բողոքի ցույցների ժամանակ ոստիկանների կողմից կատարված բռնությունների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Մենք մտահոգված ենք Երևանում հունիսի 23-ին բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում և լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մասին ստացվող հավաստի հաղորդագրություններով։

Կոչ ենք անում իշխանություններին շտապ և մանրազնին հետաքննել այս դեպքերը։ Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ  համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները։

Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել