Բաղրամյան փողոցում տղամարդ է վատացել

Րոպեներ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Բաղրամյան փողոցում. ցուցարարներից մեկի վիճակը վատացել է: Իրավաբան.net-ի թղթակիցները դեպքի վայրից հայտնում են, որ 33-ամյա  տղամարդը երեք օր շարունակ գտնվել է ակցիայի իրականցման վայրում: Նշենք, որ նա ունի էպիլեպսիա հիվանդություն:

Նա ակցիային մասնակցելու նպատակով եկել էր Վանաձոր քաղաքից: Այս պահին նրա առողջական վիճակը կայուն է և հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա:

Տեսանյութը՝ քիչ ուշ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել