«Թույլ տվեք հանգիստ քայլել»,- ասաց փոխոստիկանպետ Հունան Պողոսյանը` Բաղրամյան պողոտայով շրջայցի ժամանակ և հրաժարվեց զրուցել լրագրողների հետ, սակայն, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխանեց:
Մասնավորապես այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեց ոստիկանության ձեռագիրը, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանության ձեռագիրը միշտ էլ փոխած է ու հանդուրժող: Միգուցե պահանջն արդարացի է, բայց պահանջը ներկայացնելու ձեւերը սխալ ու ոչ օրինական են: Ցուցարարները ընտրել են մի մարտավարություն, որով ինչ որ իմաստով արժեզրկում են իրենց ներկայացրած պահանջները»:
Հ. Պողոսյանը հայտնեց նաև, թե անտեսանելի աշխատանք էլ են տանում ոստիկանները տարածքում, իսկ թե երեկ ինչ անտեսանելի աշխատանք է տարվել, ասաց. «Բիզերը, դանակները, կռփազենքերը, որոնք կարող էին գործածվել ցուցարարների ու ոստիկանների նկատմամբ»:
Նրա խոսքով, նման իրեր են առգրավել: