Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ցույցի ընթացքում ծեծի են ենթարկվել նաև լրատվամիջոցների աշխատակիցներ: Ոստիկանության գործողության արդյունքում տուժել են Azatutyun.am, Galatv.am, 1in.am կայքերի լրագրողներն ու օպերատորները, բերման են ենթարկել Hetq.am կայքի երկու լրագրողներին:
«Հետք»-ից մեզ հաղորդեցին, որ բերման ենթարկվածներից մեկը լրագրող Անի Հովհաննիսյանն է, մյուսը Հրանտ Գալստյանը: Անին արդեն ազատ է արձակվել, իսկ Հրանտը դեռևս գտնվում է ոստիկանության բաժանմունքում, նրանց նկատմամբ ոստիկանները բռնի ուժ են գործադրել:
Ստորև ներկայացված լուսանկարը տեղադրել է Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը:
Տեսանյութը՝ Azatutyun.am-ի